Հնարավոր է՝ հայտնաբերվել են «Նոյյան տապանի ածխացած մնացորդները»․ Daily Mail

Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող նավանման հսկայական կազմավորումը երկար ժամանակ բորբոքել է ենթադրությունները, որ դրա մակերևույթի տակ կարող են թաքնված լինել Նոյյան տապանի մնացորդները․ գրում է Daily Mail-ը։

Ըստ Աստվածաշնչի՝ այս նավը պատսպարել է Նոյին, նրա ընտանիքին և կենդանիներին աղետալի ջրհեղեղի ժամանակ, որը, ըստ աստվածաշնչյան որոշ ժամանակագրությունների, տեղի է ունեցել ավելի քան 4300 տարի առաջ։

Այժմ Արարատ լեռան մոտ գտնվող կազմավորումն ուսումնասիրող հետազոտողները հայտնել են գետնի տակ ածխացած փայտ հայտնաբերելու մասին, ինչը հույսեր է արթնացնում, որ այն կարող է հուշում դառնալ աստվածաշնչյան այս առեղծվածի լուծման համար։

Նմուշներն ուղարկվել են փորձաքննության՝ դրանց տարիքը պարզելու և փայտի տեսակը որոշելու համար։

Noah’s Ark Scans-ի հիմնադիր և նախագծի փոխնախագահ Էնդրյու Ջոնսը Daily Mail-ին հայտնել է, որ մոտ 30 ֆուտ (շուրջ 9 մետր) խորության վրա հայտնաբերվել է ինչպես ածխացած, այնպես էլ չածխացած փայտ՝ հավելելով, որ «հնարավոր է՝ մենք գտել ենք Նոյյան տապանի ածխացած մնացորդները»։

Նա նաև խոստովանել է, որ այն կարող է մնացած լինել հովվի խարույկից, որը նա «ակամա որոշել է վառել՝ դարեր առաջ տապանը որպես ապաստարան օգտագործելիս»։

Հետազոտողների խումբը ենթադրում է, որ փայտը կարող էր այրվել կա՛մ միտումնավոր, կա՛մ կայծակի հարվածի, կա՛մ էլ հրաբխային ակտիվության հետևանքով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *