Brent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 116,11 դոլարի

Ուրբաթ առավոտյան նավթը թանկանում է. շուկայի մասնակիցները գնահատում են Մերձավոր Արևելքում նոր գրոհների մասին հաղորդագրությունները։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 1,23 դոլարով (1,07 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 116,11 դոլարի։ Հինգշաբթի դրանք էժանացել էին 0,44 դոլարով (0,38 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 114,88 դոլարի։ Դեկտեմբերյան պայմանագրերի շրջանառության ժամկետը լրանում է ուրբաթ՝ շուկայի փակման պահին։ Ավելի ակտիվ առևտրի առարկա հանդիսացող հունվարյան ֆյուչերսները թանկանում են 1,12 դոլարով (1,01 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 111,92 դոլարի։

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առճուրդներում WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,96 դոլարով (0,94 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 102,96 դոլարի։ Նախորդ աճուրդների ընթացքում պայմանագիրն էժանացել էր 0,78 դոլարով (0,76 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 102 դոլարի։

Հոկտեմբերի ընթացքում Brent-ը թանկացել է մոտ 11 տոկոսով, իսկ WTI-ը՝ 14 տոկոսով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *