ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է ԱՄՆ։ Նա Ատլանտա քաղաքում մասնակցելու է Մեծ քսանյակի (G20) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 30-31-ը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ քննարկումների կենտրոնական թեման կլինի համաշխարհային տնտեսությունը՝ աշխարհաքաղաքականության մեջ ներկայումս նկատվող ապակառուցողական միտումների վերլուծությամբ։