
«Ես չեմ համարում, որ լեգիտիմ է որևէ առաջարկ չտեսած՝ մերժել, կամ որևէ տեքստ չտեսած՝ մերժել, դա ուղղակի տրամաբանական չէ, պետք է մի բան տեսնել, նոր մերժել։ Իրենք տեքստը չեն տեսել»,- ճեպազրույցի ժամանակ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրություն։ ՀՀ-ում առաջարկ կա ընդունել նոր Սահմանադրություն, որը կլինի հայկական Սահմանադրություն՝ քվեարկված Հայաստանի ժողովրդի կողմից։ Եվ ես չեմ հասկանում, թե ո՞րն է տրամաբանությունը, որպեսզի չթողնվի ժողովուրդը որոշի։ Եթե իրենք դեմ են, ի՞նչն է խանգարում իրենց տեխնիկապես բավարար ձայն տալ տեքստին Աժ-ում, որպեսզի ժողովուրդը որոշի»,- շարունակել է Ռուբինյանը։