Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի


Հայաստան


Աժ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը, փորձելով արդարացնել ԱԺ-ում իրենց այսօրվա խայտառակ պահվածքը, իշխանությանը մեղադրել է համակարգային կոռուպցիայի մեջ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ շարունակելով` 

«Մասնավորապես տիկինը նշել է, որ «բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարները բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն`անորակ ասֆալտապատման աշխատանքներով»։

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան և պահանջել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորից հերքել հնչեցված կեղծ տեղեկությունները` պահանջելով առավելագույն փոխհատուցում։

Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *