Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարով կվերանշանակվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Վերանշանակումը եղավ այսօր COP17-ի Կանաչ գոտու բեմում`«Գործելով միասին՝ հանուն երեխաների և բնության պաշտպանության» խորագրով միջոցառման շրջանակում։ Արարողությանը հաջորդեց պանելային քննարկում՝ սպորտի, կենսաբազմազանության և կրթության փոխկապակցվածության վերաբերյալ։

Նախատեսված է նաև «Սևանիկ» անիմացիոն շարքի առաջին երեք սերիաների բացառիկ պրեմիերան։ Շարքը ստեղծվել է երեխաների շրջանում բնապահպանական իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան էր նշանակվել 2019 թվականին հոկտեմբերի 18–ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *