Բալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանել


Աշխարհ


Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել Ռուսաստանի սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով չորս  աղբյուրներին։ Նման խնդրանքի պատճառը մտահոգությունն է, թե եվրոպացի որոշ առաջնորդների եւ պաշտոնյաների հայտարարությունները խաթարում են մայրցամաքի անվտանգությունը։

Ամերիկացի պաշտոնյաների ուշադրությունը գրաված մեկնաբանությունների թվում են եվրոպացի առաջնորդների ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանը «առնետի պես անկյուն է քշված» եւ ավելի ու ավելի հուսահատ քայլերի է դիմում, քանի որ Ուկրաինա նրա ներխուժումը գրեթե ամբողջությամբ դանդաղել է։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ նման հռետորաբանությունը բնութագրվել է որպես անօգուտ։ Նա հավելել է, որ հնչել է խնդրանք՝ նման հայտարարություններով «չսադրել Ռուսաստանին»։ «Մենք ձեզ օգնում ենք։ Ամերիկացիներն այնտեղ են։ Պարզապես աղմուկ մի՛ բարձրացրեք։ Ավելորդ աղմուկ մի՛ ստեղծեք»,- ասել է եվրոպացի մեկ այլ պաշտոնյա՝ նկարագրելով Պենտագոնի վերջին մասնավոր հաղորդումները։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ խնդրանքները չեն ներկայացվել «առճակատման» ոճով։ 

Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *