Կաթնամթերք արտադրողների մոտ լաբորատոր խախտումներ են հայտնաբերվել

Կաթնաշոռի շուկայում իրականացված լաբորատոր հետազոտությունները մի շարք արտադրողների արտադրանքում շեղումներ են բացահայտել։ Խախտումներ են արձանագրվել աղիքային ցուպիկի խմբի մանրէների, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների ցուցանիշներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ներկայացնելով կաթնամթերքի շուկայի ուսումնասիրության արդյունքները։

Ըստ Պիպոյանի՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշներով սահմանված նորմերից շեղումներ են հայտնաբերվել «Անի», «Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Երեմյան», «Միլկին», «Բոնիլատ», «Բիոկաթ», «Չանախ» և «Արզնի կաթ» ընկերությունների արտադրած կաթնաշոռերում։

Խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով խախտումներ են արձանագրվել «Բոնիլատ», «Թամարա-Անի», «Արզնի կաթ», «Չանախ», «Բիոկաթ» և «Մարիլա» ընկերությունների արտադրանքում։

Միաժամանակ, «Մարիաննա», «Չանախ», «Մարիլա» և «Միլկին» ընկերությունների կաթնաշոռերում կաթնաթթվային մանրէների քանակը սահմանված ցուցանիշից ցածր է եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *