Europa Press. Իսպանական Գրանադա քաղաքում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել

Իսպանիայի Գրանադա քաղաքում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ լրջորեն տուժածներ չկան, հայտնել է Europa Press գործակալությունը։

«Ուրբաթ առավոտյան Գրանադայի զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել… Առայժմ լուրջ վնասվածքների մասին հաղորդումներ չեն ստացվել», – նշվել է հրապարակման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *