Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, իսկ մենք առաջարկում ենք այն դարձնել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր և նրա համար բացել տարբեր տրանսպորտային ուղիներ, այս մասին ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում Ադրբեջանը նույնպես փորձում է անցյալը թողնել հետևում։

«Որոշ վերքեր դեռ թարմ են, և մենք չենք կարող աչք փակել որոշ հիշողությունների վրա։ Սակայն միևնույն ժամանակ մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն»,-ընդգծել է նա։

Հաջիևը հավելել է, որ երկու երկրներն արդեն հաստատել են առևտրային կապեր և աշխատում են տրանսպորտային կապերի ստեղծման ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *