Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին

Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նաև հավաստիացրել է, որ Ադրբեջանը շարունակում է կատարել ավանդական էներգառեսուրսների հուսալի մատակարարի դերը և միաժամանակ նպաստում է Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև կանաչ էներգետիկ և թվային կապերի զարգացմանը, հաղորդել են տեղի լրատվամիջոցները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *