
«Ինձ համար ցավալի է ապրել մի երկրում, որտեղ վերջին 8 տարում ոչ մի վերազգային կոորպորացիա ներդրումներ չի անում, անգամ խոշոր բրենդային հյուրանցները դուրս են գալիս Հայաստանի շուկայից»,- ելույթ ունենալով ԱԺ-ում՝ ընդգծեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ այժմ իրականացված վերազգային ինվեստրները գնորդներ են փնտրում իրենց մասնաբաժինը վաճառելու և Հայաստանի շուկայից դուրս գալու մասին։
Պատգամավորն ընդգծեց, որ կառավարության նիստում տված հանձանարարությունը դառնում է Քննչական կոմիտեի հաղորդագրություն․․․ Եվ բիզնեսներ են փակվում, իսկ բիզնեսով զբաղվող բոլոր մարդիկ լսում են այս տեղեկությունները։ «Բոլոր գործարարները հասկանում են՝ այս երկրում բիզնեսին վերաբերող որոշումները այդ հիմքով են կայացվում»,- հավելեց Էդգար Ղազարյանը։