Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Արփինե Իսախանյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Ղ․ Փարպեցի 3 փողոց 10 հասցեում գործող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: