Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները


Քաղաքականություն


Աբու Դաբիում Եվրոպայի ներկայացուցիչների ներկայությունը, նույնիսկ եթե նրանք չմասնակցեն Ուկրաինայի շուրջ եռակողմ հանդիպմանը, կարող է բարդացնել բանակցային գործընթացը, քանի որ ուկրաինացիներն ու ամերիկացիները, հնարավոր է, խորհրդակցեն նրանց հետ և հաշվի առնեն նրանց կարծիքը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Եթե նրանք ինքնաթիռի տոմսեր գնեն, ժամանեն Աբու Դաբի և այնտեղ ինչ-որ տեղ պտույտ տան, ապա նշանակում է, որ ժամանակ առ ժամանակ նույն ուկրաինացիները, նույնիսկ նույն ամերիկացիները, կարող են ինչ-որ բան զեկուցել, խորհրդակցել, հաշվի առնել որոշ տեսակետներ։ Այսինքն, այնտեղ գործընթացը կարող է բարդանալ», – ասել է նա «Կոմերսանտ»-ին։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *