Եթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններին


Հարեվաններ


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել Ռուսաստանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը, քանի որ դա կբարձրացնի միավորման հեղինակությունը եւ արդարացի կլինի։

«Մեր կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ճիշտ եւ արդարացի որոշում կլիներ դրականորեն վերաբերվել Ռուսաստանի մտադրությանը եւ առաջարկել նրան միանալ այս ձեւաչափին կամ մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպությանը գործունեությանը՝ դիտորդի կարգավիճակով։ Լինելով խոշոր տերություն՝ Ռուսաստանը դարեր շարունակ սերտ կապեր է պահպանում թյուրքական աշխարհի հետ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Անկարայում անցկացվող ԹՊԿ գագաթնաժողովում։

Տոկաեւը նշել է, որ Ռուսաստանում «պատմականորեն բնակվում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներ»։ «Ներկայումս Ռուսաստանը առաջ է մղում «Ալթայը՝ թյուրքական քաղաքակրթության բնօրրան» նախագիծը, որին աջակցում է Ղազախստանը։ Ռուսերենում բազմաթիվ բառեր թյուրքական ծագում ունեն։ Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների, այսինքն՝ մեր կազմակերպության մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններին»,- եզրափակել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *