
«Ի դեպ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է երկուսուկեսից երեք հազար մարդուց»,- այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Փոքր Հայաստանի համար սա ինչպե՞ս է։ Չգիտեմ, գուցե Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, այնտեղ խոհանոցը շատ լավն է, գուցե պարզապես ամերիկացիներին դուր է գալիս այնտեղ ապրելն ու աշխատելը։ Գուցե դրա համար է, իսկ գուցե նաև այլ պատճառ կա»,- նշել է նա։