Հորմուզի նեղուցում նավարկության կանոնները խախտած 2 նավթային լցանավ է կանգնեցվել. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցում միջադեպեր են եղել` կապված 2 նավթային լցանավերի հետ: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հաղորդագրության մեջ։

«Հորմուզի նեղուցի արևելյան և արևմտյան մասերում նավարկության կանոնները խախտած երկու լցանավ, նպատակ ունենալով անցնել արգելված երթուղով, վթարվել են և կանգնեցվել նեղուցի հարավային հատվածում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ իրանցի զինվորականների հայտարարության՝ լցանավերն անջատել էին ռադիոլոկացիոն և նավիգացիոն համակարգերը և անտեսել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *