Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 1-5-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։
Ալբերտ Աղաջանով — «ՏԶՄՍ Տուլա»
Ֆակունդո Օհաննեսյան — «Բուրելա»
Արթուր Մկրտչյան — «Յունիսպորտ»
Մարտին Ռամիրո — «Պրիմեռա Խունտա»
Աղասի Եղիազարյան — «Երևան»
Պուտրուս Վասիլև — «Յունիսպորտ»
Արթուր Մելքոնյան — «Յունիսպորտ»
Միհրան Դերմենջյան — «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան — «Յունիսպորտ»
Միքայել Ղանդիլյան — «Երևան»
Գարեգին Մաշումյան — «Յունիսպորտ»
Նիկիտա Խրոմիխ
Ռաֆիկ Մելիքյան — «Յունիսպորտ»
Դենիս Նեվեդրով — «Տյումեն»
Արսեն Պետրոսով — «Տորպեդո»
Էրիկ Լազարյան — «Երևան»
Էրիկ Հակոբյան — «Երևան»
Այս հավաքով մեր ընտրանին կպատրաստվի ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Շվեդիայի դեմ արտագնա հանդիպմանը։ Այն կկայանա նոյեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով18:00-ին, շվեդական Գևլե քաղաքի Գևլեհովշալեն մարզահամալիրում։
ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի առաջին խաղում մեր ընտրանին 2-3 հաշվով զիջել էր Հունգարիայի հավաքականին։