ՌԴ կառավարությունը թույլատրել է հոկտեմբերին 510 հազար տոննա դիզելային վառելիք արտահանել

Ռուսաստանից դիզելային վառելիքի նախատեսված արտահանման ծավալը կարող է կրճատվել՝ նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Ծավալը փոքր-ինչ, բայց, այնուամենայնիվ, ավելի քիչ է, քան նախատեսված էր», – նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նովակը շեշտել է, որ նման հարձակումները վնաս են հասցնում համաշխարհային էներգետիկ շուկային։

Միևնույն ժամանակ, ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ կառավարությունը թույլատրել է հոկտեմբերին 510 հազար տոննա դիզելային վառելիք արտահանել, իսկ նոյեմբերին նախատեսվում է ավելի մեծ ծավալի՝ շուրջ 2,1 միլիոն տոննայի արտահանում։

«Այդ ծավալի մի մասը կարող է մատակարարվել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ այնքան, որքան կցանկանան մեր գործընկերները»,– պարզաբանել է Նովակը։

Նա նշել է, որ դեկտեմբեր ամսվա արտահանման ծրագիրը դեռևս չի կազմվել։ Նովակի խոսքով՝ այն կվերանայվի նոյեմբերի վերջին, երբ հստակ կլինի արտադրական հզորությունների մակարդակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *