Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ավարտվել է 13–14 տարեկան պատանիների և աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մրցաշարում հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Աղաջանյանը: Հայազգի մարզուհին հանդես է եկել մինչև 50 կգ քաշային կարգում։ Նա հաղթել է բոլոր մենամարտերը, նվաճել ոսկե մեդալ և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։

Մեդալակիր է դարձել նաև Ռուսաստանը ներկայացնող մեկ այլ հայազգի մարզիկ՝ Արթուր Ասատրյանը։ Նա հանդես է եկել մինչև 75 կգ քաշային կարգում և արժանացել է բրոնզե մեդալի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *