Շնորհակալ եմ բոլորին. վտարման կասեցումից հետո Նորագավիթի բնակիչը՝ Oragir.News-ի տաղավարում

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Շենգավիթ համայնքի Նորագավիթ 1-ին փողոցի 100/3 հասցեի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանն իր բազմանդամ ընտանիքի հետ միասին պետք է վտարվեր և հայտնվեր դրսում:

Սակայն, Oragir.News-ի հետևողական հրապարակումներից և ստացված մեծ հանրային արձագանքից հետո, գործը բոլորովին այլ հանգուցալուծում ստացավ:

Դատարանը Հարկադիրի որոշումը ճանաչել է ապօրինի և կասեցրել այն: Ավելին՝ ամբողջությամբ վերացվել է նաև Հրաչյայի և նրա մոր՝ Մարիամ Ավետիսյանի վերաբերյալ նախկինում կայացված դատական ակտը:

Այս հաղթանակից հետո Հրաչյա Ալեքսանյանը հյուրընկալվել է Oragir.News-ի տաղավարում՝ իր խորին շնորհակալությունը հայտնելու բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծանր օրերին աջակցել, պայքարել և ընտանիքի կողքին են եղել:

Քաղաքացին իր երախտագիտությունը հայտնեց բոլոր ընկերներին, բարեկամներին և հատկապես իր մտերիմ ընկերոջը՝ Սարգսին, ով անմնացորդ աջակցություն է ցուցաբերել ընտանիքին: Այս պատմության իրավական հանգրվանը դեռ առջևում է. նշանակվել է նոր դատավարություն, որը տեղի կունենա 2027 թվականի ապրիլին:

Oragir.News-ը շարունակելու է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և հանրությանը պարբերաբար կներկայացնի նոր մանրամասները:

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *