ԵՄ-ն 2027 թվականի համար Ուկրաինային 45 միլիարդ եվրոյի օգնություն է հատկացրել

Եվրահանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինային 45 միլիարդ եվրոյի հատկացումը։

Տեղեկությունը տարածել է Եվրահանձնաժողովը։

Նշվում է, որ Եվրահանձնաժողովն ընդունել է ԵՄ խորհրդի առաջարկը՝ հաստատելու Ուկրաինային 2027 թվականի համար նախատեսված՝ 45 միլիարդ եվրոյի վարկի մնացած մասի տրամադրումը։

Կիևը 2027 թվականի համար Եվրամիությունից 70 միլիարդ եվրո էր խնդրել։ Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ հատկացվող գումարից 13,3 միլիարդ եվրոն կուղղվի բյուջետային ֆինանսավորմանը, իսկ 31,7 միլիարդ եվրոն՝ սպառազինության ձեռքբերմանը։

Հանձնաժողովը նաև հայտարարել է, որ կշարունակի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների որոնումը, սակայն չի հստակեցրել, թե ինչ միջոցների հաշվին են դրանք ապահովվելու։

Չնայած Եվրահանձնաժողովը հատկացվող միջոցներն անվանում է վարկ, փաստացի դրանք Ուկրաինային կտրամադրվեն անհատույց։ Վարկի տոկոսները կվճարվեն Եվրամիության բյուջեից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *