ԵՄ-ն և Կանադան կստեղծեն դաշինք, որը կամրապնդի անվտանգության ոլորտում համագործակցությունը

ԵՄ-ն և Կանադան կստեղծեն դաշինք, որը կամրապնդի անվտանգության ոլորտում համագործակցությունը

Բրյուսելն ու Օտտավան ստեղծում են «ԵՄ–Կանադա՝ հանուն ապագայի» դաշինքը, որը ենթադրում է առավել ակտիվ համագործակցություն։ Այս մասին ասվում է Մոնրեալում կայացած ԵՄ–Կանադա գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ։
     «Այսօր մենք՝ Կանադայի և Եվրոպական Միության ղեկավարներս, Մոնրեալում անցկացվող մեր 21-րդ գագաթնաժողովի շրջանակում հայտարարում ենք «Կանադա–ԵՄ՝ հանուն ապագայի» դաշինքի ստեղծման մասին։ Մեր՝ հանուն ապագայի դաշինքի հիմքում կդրվի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում առավել ակտիվ գործընկերությունը», – ասվում է փաստաթղթում։
     Միևնույն ժամանակ, համատեղ հայտարարության մեջ չի հիշատակվում ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակը, որն ավելի վաղ Կանադային առաջարկել էր Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *