ՌԴ Եկատերինբուրգում 16-ամյա դեռահասը տասներորդ հարկից ընկել է վերելակի հորանը և ինքնուրույն շտապօգնություն կանչել, հայտնում է «112» տելեգրամյան ալիքը։
Ալիքի տվյալներով՝ դեռահասը մտել է Բաժովի փողոցում գտնվող «Սոզվեզդիե Ֆենիքս» անավարտ բնակելի համալիր և տասներորդ հարկում ընկել վերելակի հորն ու հայտնվել առաջին հարկում։
Չնայած բարձրությունից ընկնելուն՝ տղային հաջողվել է ինքնուրույն կապ հաստատել արտակարգ ծառայությունների հետ և օգնություն կանչել։ Դեպքի վայրից նրան հոսպիտալացրել են վերակենդանացման բաժանմունք՝ ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքով։