«Սենց լավ չի, անձնագրեր ստանալու մի կետ էլ շաուրմայանոցում բացեք»․ Մեսրոպ Առաքելյան

«Սենց լավ չի, անձնագրեր ստանալու մի կետ էլ շաուրմայանոցում բացեք»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նոր անձնագրերի տրամադրումը կառավարությունը պատվիրակում է մասնավորին՝ իրեն պահելով պարգևավճարներ ստանալը։
     Պետական գործառույթի պատվիրակման, տվյալների անվտանգության մասին երկար կարելի է խոսել, բայց այս գործընթացում կա մի կարևոր կետ։ Նոր անձնագրեր Երևան քաղաքում հնարավոր է ստանալ միայն ու միայն «Երևան Մոլ»-ում և «Մեգամոլ»-ում։ Միայն ու միայն։ Եվ ո՛չ անձնագրային բաժանմունքներում, որոնք շարունակելու են սպասարկել քաղաքացիներին այլ գործառույթներով։
     Փաստորեն, 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի առաջին անգամ ստանա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ։ Սենց լավ չի, մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *