Իսրայելի և Լիբանանի միջև պատմական խաղաղության հասնելու գործընթացը սկսվել է․ Նեթանյահու

Իսրայելի և Լիբանանի միջև պատմական խաղաղության հասնելու գործընթացը մեկնարկել է։ Ինչպես հաղորդում է Ynet-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ նա նշել է, որ «Հեզբոլլահը» խոչընդոտում է Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության գործընթացին և փորձում է ձախողել այն։

«Մենք պահպանում ենք գործողությունների լիակատար ազատություն ցանկացած սպառնալիքի պարագայում։ Մենք վճռական ենք տրամադրված վերականգնելու երկրի հյուսիսային շրջանների բնակիչների անվտանգությունը», — ընդգծել է նա։

Նեթանյահուն նաև նշել է, որ Թրամփը թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ճնշում է գործադրում Իրանի վրա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը և Իսրայելը գործում են լիակատար համակարգմամբ ինչպես իրանական, այնպես էլ լիբանանյան ուղղություններով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *