
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին շտապ խորհրդակցություն է հրավիրել քաղաքական բոլոր ուժերի և խորհրդարանականների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար։ Նավրոցկին Դոնալդ Տուսկի կառավարությանը մեղադրել է Սահմանադրական տրիբունալը ուժով զավթելու մեջ։ Իրավիճակը սրվել է ուրբաթ օրը, երբ դատարանի կայքում հայտնվել է հայտարարություն՝ նախագահ Բոգդան Շվենչկովսկու և փոխնախագահ Բարտլոմեյ Սոչանսկու լիազորությունները կասեցնելու մասին։ Դատավոր Աննա Կորվին-Պիոտրովսկան իրեն հռչակել է դատարանի նոր ղեկավար և սահմանափակել շենք ելումուտը՝ վկայակոչելով անձնակազմի անվտանգությանը սպառնացող վտանգը։