«Ազգային ժողովի դահլիճը մարտադաշտ չէ»․ Սենոր Հասրաթյան

«Ազգային ժողովի դահլիճը մարտադաշտ չէ»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է․ «Ազգային ժողովի դահլիճը մարտադաշտ չէ։ Այնտեղ քաղաքական գործիչը, մանավանդ, եթե իշխող խմբակցությունից է, գտնվում է իր քաղաքական թիմի, անվտանգության աշխատակիցների, պետական ինստիտուտների և իրավական պաշտպանության ներքո։ Այդ պայմաններում հակառակորդին մարտահրավեր նետելը շատ ավելի հեշտ է, քան իրական մարտադաշտում։
     Որովհետև մարտադաշտում սխալ որոշման գինը կարող է լինել սեփական կյանքը…
     Երբ մարդն իրեն զգում է մեծամասնության մաս, նրա անհատական անվստահությունը հաճախ փոխարինվում է խմբային ինքնավստահությամբ։ Նա կարող է դառնալ ավելի կտրուկ, ավելի անհանդուրժող և նույնիսկ ավելի ագրեսիվ, քան կլիներ միայնակ։
     Երբեմն բարձրագոչ խոսքը, վիրավորական արտահայտություններն ու ցուցադրական կեցվածքը ոչ թե ուժի, այլ սեփական թուլությունը թաքցնելու միջոց են, հավատացե՜ք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *