Հորդանանի սահմանապահները Սիրիայի հետ սահմանին մարտի են բռնվել 14 հոգանոց խմբի հետ

Հորդանանի սահմանապահները կանխել են Սիրիայից երկիր ներթափանցելու՝ 14 հոգուց բաղկացած զինված խմբի փորձը։ Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Հորդանանի զինված ուժերին։

Զինվորականների տվյալներով՝ սահմանը հատելու փորձը տեղի է ունեցել ուրբաթ օրը և ուղեկցվել ինտենսիվ փոխհրաձգությամբ։

Բախման հետևանքով զինված խումբը բազմաթիվ կորուստներ է կրել, իսկ մնացած մարտիկները նահանջել են Սիրիայի տարածք։

Զինվորականները չեն հստակեցրել խմբի անդամների ինքնությունը և չեն հայտնել զոհերի ու վիրավորների ստույգ թիվը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *