
«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2 տարի սպասում էինք, որ այս հոկտեմբերի վերջին Հայաստանը լինելու է աշխարհի ուշադրության կենտրոնում: Եվ երբ արդեն թվում էր, թե սպասումները չեն արդարանում, որովհետև COP17-ն ավելի շատ տեղական նշանակության միջոցառման է վերածվում, մեր խորհրդարանը փրկեց իրավիճակը. չմնաց համաշխարհային գեթ մեկ լրատվամիջոց, որ չանդրադառնա Հայաստանին»։