ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և խորհրդական Ջարեդ Քուշներին ուղարկում է Պակիստան՝ այս հանգստյան օրերին կայանալիք Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար։ Սյս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի երկու ներկայացուցիչների։
Ըստ նրանց տվյալների՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի պլանավորում մասնակցել հանդիպմանը, քանի որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բագեր Ղալիբաֆը նույնպես ներկա չի լինելու։ Սպիտակ տանը Ղալիբաֆը դիտարկվում է որպես իրանական պատվիրակության ղեկավար և Վենսի համար համապատասխան մակարդակի բանակցող։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են աղբյուրները, փոխնախագահը պատրաստ է միանալ բանակցություններին և մեկնել Իսլամաբադ՝ դրանց հաջող զարգացման դեպքում։ Ընդ որում, նրա թիմի ներկայացուցիչներն արդեն գտնվում են Պակիստանում և մասնակցում են բանակցային գործընթացին։