Իրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրահանգել է զինվորականներին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ նշելով, որ արձագանքը չպետք է ունենա աշխարհագրական սահմանափակումներ։

«Զինված ուժերի գերագույն հրամանատարը հրահանգել է զինված ուժերի հրամանատարներին արագ, արդյունավետ և առանց աշխարհագրական սահմանափակումների արձագանքել թշնամու ցանկացած հնարավոր սպառնալիքի», – ասվում է Խամենեիի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Գերագույն առաջնորդն այս հայտարարությունն արել է Իրանի զինված ուժերի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *