Գնդևազ-Ջերմուկ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով վնասվել է գազատար խողովակը․ տուժածներ չկան

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդևազ-Ջերմուկ ավտոճանապարհին բեռնատարը հարվածել է գազատար խողովակին․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով վնասվել է գազատար խողովակը։ Գազի հոսքը դադարեցված է․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, մասնատել և հեռացրել վնասված խողովակը ավտոճանապարհից։

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *