
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա։ Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, Ֆեյսբուքում։
«Ես և իմ թիմը ժամանել ենք Ստամբուլ։ Առջևում կարևոր բանակցություններ են սպասվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մենք աշխատում ենք մեր ժողովրդի պաշտպանությունը, Թուրքիայի հետ մեր միջպետական գործընկերությունը ամրապնդելու և իրական դիվանագիտական հեռանկարներ ստեղծելու ուղղությամբ։ Կան նաև կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկել Սև ծովում նավարկության վերաբերյալ», – գրել է նա։
Զելենսկին նաև հանդիպում կունենա Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ։
Նախատեսվում է, որ Զելենսկին և Էրդողանը կքննարկեն ռուս-ուկրաինական պատերազմը և Սև ծովում տիրող անվտանգային իրավիճակը։