«Շերեմետևո» օդանավակայանում հերթեր չկան, տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. РИА Новости-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Օդանավակայանից հերքել են նաև օդային տագնապ միացնելու մասին լուրերը։
Ռոսավիացիայի տվյալներով՝ օդանավակայանն այժմ սպասարկում է չվերթերը։
Նշենք, որ այսօր առավոտյան ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ «Շերեմետևո»-ում կրկին քաոս է, և թռիչքների հետաձգման պատճառով ուղևորները հատակին են քնում։