Զելենսկին ժամանել է Ստամբուլ՝ Էրդողանի հետ Սև ծովում անվտանգության հարցերը քննարկելու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Բանակցությունների կենտրոնում են լինելու Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը։

Այս թեման առավել հրատապ է դարձել Սև ծովում անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակումների և ռազմական ակտիվության ֆոնին։

Ղեկավարները քննարկելու են երկկողմ գործակցության խորացումը, ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման դիվանագիտական հեռանկարները և խաղաղության բանակցությունների վերսկսման հնարավորությունները։
Այս այցը տեղի է ունենում նոյեմբերին նախատեսվող հնարավոր դիվանագիտական և եռակողմ ձևաչափերով քննարկումների նախաշեմին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *