Զիրոյանը թողարկում է տարիներ առաջ Իննա Խոջամիրյանի համար կատարած երգը

Զիրոյանը պատրաստվում է թողարկել «Իմն ա» երգը․ հետևորդները հիշել են Իննա Խոջամիրյանին։
Այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից։

Դերասան Զիրոյանը հայտարարել է «Իմն ա» երգի և տեսահոլովակի ամբողջական թողարկման մասին՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով հետևորդների շրջանում։

Երգը տարիներ առաջ տարածվել էր համացանցում՝ Իննա Խոջամիրյանի ծննդյան օրվանից հետո։ Այդ շրջանում դերասանները միասին էին, և Զիրոյանը երգը կատարել էր հենց Իննայի համար։

Հետևորդներից շատերը հիշել են այդ կատարումը․ մեկնաբանություններում նշել են, որ երկար ժամանակ փնտրել են երգը, իսկ ոմանք այն անվանել են «Իննայի երգը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *