4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով

Ժամկետային զինծառայող Արամայիս Գեւորգյանին ինքնասպանության հասցնելու գործն ուղարկվել է դատարան, հաղորդում է News.am–ը։

Լրատվամիջոցը, դատական տեղեկատվական համակարգին հղում, հայտնել է որ գործով կա 4 ամբաստանյալ։

Հիշեցնենք, որ hունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *