Էրդողանը բանակցություններ է վարել Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է աշխատանքային այցով երկիր ժամանած Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Ինչպես հայտնում է թուրքական կողմը, դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում։

Պատվիրակությունների ներկայացումից հետո առաջնորդները բանակցություններ են վարել տետ–ա–տետ ձևաչափով, ապա հանդիպումը շարունակել ընդլայնված կազմով։

Բանակցություններին մասնակցել են նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Ներկայումս ընթանում է առաջնորդների մամուլի ասուլիսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *