Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը G20-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությունը դեկտեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում։

ԻնչBenny Show-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ կողմերը մոտենում են ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ համաձայնության հասնելուն։

«Կարծում եմ՝ մենք մոտենում ենք համաձայնագրի կնքմանը։ Նախկինում ես նման բան չէի ասում։ Հիմա կարող եմ դա հայտարարել», – նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր համաձայնագիրը կարող է քննարկվել G20-ի գագաթնաժողովում, որը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին՝ Ֆլորիդայում գտնվող Doral համալիրում։

Թրամփը նաև հույս է հայտնել, որ Իրանի հետ խաղաղության հաստատումը կարող է դառնալ կարգավորման այդ գործընթացի մի մասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *