ԱՄՆ-Իրան բանակցությունները երբեք չեն դադարել․ Ռուբիո

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները երբեք չեն դադարել և շարունակվում են ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն․ գրում է РИА Новости-ն։

«Թրամփը նախընտրում է չդիմել Իրանի դեմ ռազմական միջոցների, հակառակ դեպքում նա նման հրաման կարձակեր մի քանի շաբաթ կամ ամիս առաջ»,- հավելել է նա։

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ ասել էր, որ այս փուլում Թեհրանը ուղղակի բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում, և կողմերի միջև խորհրդակցություններն ու ուղերձների փոխանակումն ընթանում են բացառապես միջնորդների միջոցով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *