Թուրքիան մտադիր է շարունակել բանակցությունները Մոսկվայի և Կիևի հետ Սև ծովում նավագնացության անվտանգության հարցի շուրջ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրում Սև ծովում կայունությունը պահպանելու համար։ Մենք կշարունակենք բանակցությունները կողմերի հետ՝ Սև ծովում անվտանգ նավագնացություն ապահովելու նպատակով», – հայտարարել է Էրդողանը Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարվածներն անընդունելի են և հանգեցնում են իրավիճակի սրման։ Նրա խոսքով՝ Թուրքիայում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունների փուլերն արդյունավետ են եղել։
Էրդողանը հավելել է, որ թուրքական ընկերությունները կարող են իրենց ներդրումն ունենալ Ուկրաինայի վերականգնման գործում։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ։