«Թուրքիան կշարունակի բանակցությունները՝ Սև ծովում նավարկության անվտանգության հարցի շուրջ»․ Էրդողան

«Թուրքիան կշարունակի բանակցությունները՝ Սև ծովում նավարկության անվտանգության հարցի շուրջ»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան մտադիր է շարունակել Մոսկվայի և Կիևի հետ բանակցությունները՝ Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ։

Այսօր Ստամբուլում Էրդողանը բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ. հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ։

«Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրում Սև ծովում կայունությունը պահպանելու ուղղությամբ… Մենք կշարունակենք քննարկումները կողմերի հետ՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում», – հայտարարել է Էրդողանը Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումներն անընդունելի են և հանգեցնում են էսկալացիայի։ Նրա խոսքով՝ Թուրքիայում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունավետ են եղել։

Էրդողանը հավելել է, որ թուրքական ընկերությունները կարող են իրենց ներդրումն ունենալ Ուկրաինայի վերականգնման գործում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *