
Այսօր՝ ապրիլի 24-ին, ծառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, որը համարվում է գլխավոր փողոցներից մեկը, անհայտ անձը կամ անձինք մոտ 10 առողջ, հսկայական ծառեր խորքից կտրել են։ Ինչպես նշում էին քաղաքացիները, ո՛չ Արմավիրի մարզպետարանը, ո՛չ Արմավիրի քաղաքապետարանը, ո՛չ էլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողները ոչինչ չեն ձեռնարկել ծառերի սպանդը կանխելու համար։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։