Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքը փակվել է ԱՄՆ զգուշացումից հետո

Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքը ժամանակավորապես փակվել է։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։

««Ցարիցինո» թանգարան-արգելոցը փակվել է՝ օպերատիվ միջոցառումների անցկացման պատճառով», – հստակեցրել է աղբյուրը։

Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն էր հրապարակել հոկտեմբերի 31-ին «Ցարիցինո»-ի տարածքում զոհերով հնարավոր միջադեպի մասին։

Դեսպանատունը խորհուրդ էր տվել խուսափել «Ցարիցինո» թանգարան-արգելոց այցելությունից և չմոտենալ նշված տարածքին, պահպանել զգոնությունը և խուսափել մարդկանց մեծ կուտակումներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *