ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Ալյոշկիում հումանիտար առաքելության ավարտից հետո հույս է հայտնել, որ հնարավոր է հասնել կայուն խաղաղության և մարդկայինությունը վեր դասել պատերազմից։
«Ալյոշկին ապացուցում է, որ մենք կարող ենք մարդկայնությունը վեր դասել պատերազմից։ Միասին մենք կարող ենք կառուցել խաղաղ մոլորակ՝ մեր երեխաների համար հույսով լի աշխարհ»,- գրել է նա X-ում։
Նշենք, որ Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում ավարտվել է խաղաղ բնակիչների տարհանման հումանիտար առաքելությունը, որի կազմակերպմանը միջնորդել էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Ընդհանուր առմամբ քաղաքից տարհանվել է ավելի քան 750 մարդ։ Բնակիչներին հնարավորություն է տրվել ինքնուրույն ընտրել բնակության հետագա ուղղությունը՝ Ռուսաստան կամ Ուկրաինա։
Տարհանվածների ճնշող մեծամասնությունը նախընտրել է տեղափոխվել Ուկրաինա (ուղևորվել է 11 ավտոբուս)։ Դեպի Ռուսաստան, այդ թվում՝ Սիմֆերոպոլի ժամանակավոր տեղաբաշխման կետեր, ուղևորվել է 4 ավտոբուս։
Տարհանվածների թվում հիմնականում տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք են։