ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մասին և նախընտրում է դիվանագիտական ճանապարհը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես մտադիր չեմ մեկնաբանել, թե ԱՄՆ-ն ինչ կարող է կամ չի կարող անել ռազմական ճանապարհով։ (…) Երբ անհրաժեշտություն է առաջանում, մենք կատարում ենք ռազմական առաջադրանքները։ Նա (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) նման որոշում չի կայացրել, և ես այս թեմայով որևէ հայտարարություն անել չեմ կարող», – ասել է պետքարտուղարը՝ հավելելով, որ Թրամփը «նախընտրում է» Իսլամական Հանրապետության հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։