
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ-ում նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման և անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը: Փաշինյանն իր ելույթում նշել է․ «Այսօրվա միջոցառումը և կենսաչափական անձնագրերը մեր պետության մասին են, իսկ պետությունը ստանդարտի մասին է։ Կարծում եմ՝ ստանդարտը պետության կարևոր առանձնահատկություններից է. այնտեղ որտեղ կա ստանդարտ, վստահաբար այնտեղ կա պետություն: Եվ այսօր մենք արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանի Հանրապետությունում․․․ Այս անձնագրերը կեղծել հնարավոր չէ»։
«Խնդիր ենք ձևակերպում՝ մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև և այն պետք է սերնդեսերունդ փոխանցենք, սերնդեսերունդ փոխանցենք՝ որպես հարատև պետություն»,- ընդգծել է Փաշինյանը: