Պետությունը պարտավոր է ոչ միայն զինվորից պահանջել պաշտպանել հայրենիքը, այլև պաշտպանել հենց զինվորին․ Ռուբեն Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է հայկական բանակում գրանցված հերթական մահվան դեպքին․

«Կրկին զոհ՝ հայկական բանակում։

Կրկին կորսված երիտասարդ կյանք, կրկին սևազգեստ ընտանիք, կրկին անպատասխան հարցեր։ Պետությունը պարտավոր է ոչ միայն զինվորից պահանջել պաշտպանել հայրենիքը, այլև պաշտպանել հենց զինվորին։

Յուրաքանչյուր նման ողբերգություն պահանջում է ամբողջական քննություն, հստակ պատասխաններ և պատասխանատվություն։

Խորին ցավակցություններս զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *