Ֆրանսիայում գնողունակության անկման դեմ անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 296 մարդու։
Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ տվյալներին։
Գերատեսչությունից նշել են, որ «մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում, Թուլուզում, Ռենում, Լիլում, Նանտում, Մարսելում և Լիոնում, արմատական հայացքներ ունեցող անձինք երթերի ավարտից հետո փորձել են ներթափանցել կենտրոնական թաղամասեր՝ վանդալիզմի և թալանի գործողություններ իրականացնելու նպատակով»։